Ի՞նչ է պրոստատիտը:
Պրոստաիտիտը շագանակագեղձի բորբոքային հիվանդություն է:
Ինչ տեսակների են լինում պրոստատիտները և քրոնիկ կոնքային ցավի համախտանիշները ըստ NIDDK/NIH դասակարգման ?
I Սուր բակտերիալ պրոստատիտ
II Քրոնիկ բակտերիալ պրոստատիտ
III Քրոնիկ ոչ բակտերիալ պրոստատիտ – Քրոնիկ Կոնքային Ցավի Համախտանիշ:
IIIA Բորբոքային քրոնիկ կոնքային ցավի համախտանիշ – սպիտակ գնդիկները ավելացած են սերմի մեջ:
IIIB Ոչ բորբոքային քրոնիկ կոնքային ցավի համախտանիշ – սերմնահեղուկում բացակայում են սպիտակ գնդիկներ:
IV Ասիմպտոմատիկ բորբոքային պրոստատիտ – հյուսվածքաբանական պրոստատիտ:
Ի՞նչ հարուցիչներ են հայտնաբերվում պրոստատիտի ժամանակ:
Պրոստատիտը տարածված հիվանդություն է, սակայն մինչև 10% դեպքերում է հնարավոր եղել հայտնաբերել բակտերիաներ, այս հիվանդության ժամանակ:
Սուր բակտերիալ պրոստատիտի ժամանակ գերազանցապես հայտնաբերվում են աղիքային ինֆեկցիաներ առավել հաճախ E.Coli.
Քրոնիկ բակտերիալ պրոստատիտի ժամանակ հայտնաբերվում են տարբեր խմբերի միկրոօրգանիզմներ, այդ թվում սեռավարակներ:
Ի՞նչ գանգատներ են դիտվում պրոստատիտի ժամանակ:
Մեծամասամբ պրոստատիտը դրսևորվում է միզարձակության տարբեր խանգարումներով, լոկալ ցավերով: Երբեմն պրոստատիտի ժամանակ կարող է դիտվել ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում:
Պրոստատիտը համարվում է քրոնիկական, եթե գանգատները երեք ամսից ավելի են տևում:
Հիմնականում հանդիպում է ցավ շեքի, փոշտի, առնանդամի, ազդրի միջային մակերեսի շրջանում և ստորին միզուղիների ախտանիշներ:
Ի՞նչ նշաններ են դիտվում կլինիկական հետազոտության ժամանակ:
Պրոստատիտի ժամանակ մատնային ուղիղաղիքային զննման ընթացքում շագանակագեղձի հյուսվածքը կարող է շոշափվել փափկած, այտուցված:
Մեզի անալիզով կարող է դիտվել լեյկոցիտների քանակի ավելացում, և հայտնաբերվել բակտերիաներ:
Սուր պրոստատիտի ժամանակ արյան մեջ լեյկոցիտների քանակի ավելացում:
Սուր պրոստատիտի ախտորոշման ամենակարևոր հետազոտություններից է մեզի միջին չափաբաժինի բատերիոլոգիական քննությունը: Քրոնիկ բակտերիալ պրոստատիտի ժամանակ պրոստատիկ սեկրետի բակտերիոլոգիական քննություն:
Տրանսռեկտալ գերձայնային հետազոտության ժամանակ հնարավոր է հայտնաբերել շագանակագեղձի աբսցես:
Սերմի բակ քննությունը ոչ բակտերիալ պրոստատիտի ժամանակ ավելի հաճախ է ինֆեկցիաներ հայտնաբերում պրոստատիկ սեկրետի բակ քննության համեմատ:
Պետք է նաև հետազոտել ստորին միզուղիների վիճակը – Ուրոֆլոումետրիա, ուրետրոգրաֆիա:
ՊՍԱ մակարդակը ավելանում է սուր և քրոնիկ պրոստատիտների ժամանակ համապատասխանաբար 60% և 20% դեպքերում: Հակաբակտերիալ բուժումից հետո վերստուգելիս հիվանդների 40% - ի մոտ ՊՍԱ-ի ցուցանիշը նվազում է: