Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Բանական մարդու անբանական վարքը:

Ո՞րն է բանական մարդու վարքի վրա ազդող թաքնված համակարգը:

Ապացուցվել է, որ աղիներում գտնվող բակտերիաները մասնակցում են օրգանիզմի ամբողջ նյութափոխանակային գործընթացին:

Մարդու աղիներում բնակվում են մինչև 200 հաճախ հանդիպող և 1000 – ի մոտ առավել քիչ հանդիպող բակտերիաների տեսակներ: Մարդու աղիներում գտնվող բակտերիաների գեները գումարային մոտ 100 անգամ ավելին են մարդու գենոմի կազմությունից: Այդ բակտերիաները առավել խիտ բնակեցված են հաստ աղում: Միկրոբիոմի ընդհանուր զանգվածը համարժեք է մարդու գլխուղեղի զանգվածին: Այսինքն մարդու երկրո՞րդ գլխուղեղն է, թե՞ առաջին:

Նորածինների մոտ աղիները գրեթե ստերիլ են, բացառությամբ մայրական օրգանիզմից փոխանցված քիչ քանակի բակտերիաների: Տարբերվում է բնական ճանապարհով ծված և կեսարյան հատումով ծնված նորածինների աղիներում միկրոբիոմի կազմը: Ինչպես նաև զգալի տարբերվում է կրծքով կերակրվող և արհեստական սնունդ ընդունող երեխաների աղիների բակտերիալ կազմը: Կաթի միջոցով նորածնին փոխանցվում է գալակտո-օլիգոսախարիդներ և ֆրուկտո-օլիգոսախարիդներ, որոնք խթանում են նորածնի աղիներում բիֆիդոբակտերիաների զարգացումը, և նպաստում գլխուղեղում նյարդային միջնորդանյութերի էքսպրեսիային, որը կարևոր նշանակություն ունի ուսուցման և հիշողության գործընթացում: Նորածնի արհեստական սնուցման ժամանակ պետք է վերոնշյալ կոմպոնենտները լրացնել:

Ժամանակի ընթացքում աղիների միկրոբիոմը ենթարկվում է փոփոխությունների, և 2,5 տ հասակում գրեթե նմանվում է մեծահասակների աղիների բակտերիալ կազմին, որը կյանքի ընթացքում գրեթե չի փոփոխվում:

Աղիների միկրոբիոմը կարևոր մասնակցություն ունի իմունային համակարգի գործունեության մեջ ինչպես նաև նշանակալի ազդեցություն ունի հոգեկան խանգարումների զարգացման մեջ: Ինչպես օրինակ հղիության ժամանակ միկրոբիոմի ազդեցությամբ արտադրվող որոշ նյութեր պտղի մոտ կարող են բերել աուտիզմի կամ շիզոֆրենիայի զարգացման:

Մյուս կողմից հեռանալով բնությունից՝ օգտագործելով ստերիլիզացիայի ենթարկված ջուր կամ սննդամթերք, մարդը հեռացել է բնական միկրոբիոմից՝ արդյունքում զարգացնելով բազմաթիվ իմունային խանգարումներ, այդ թվում ալերգիաներ:

Ցածր զարգացած երկրներում, որտեղ շփումը շրջակա միջավայրի և բնության հետ ավելին է, հաստատվել է, որ C ռեակտիվ սպիտակուցը ինչպես նաև ինտերլեյկին – 6 – ը մարդկանց մոտ գրեթե մոտենում է զրոյի: Իսկ զարգացած երկրների բնակչության մոտ բարձր թվերի վրա է, որը խոսում է այն մասին, որ թեև ակնառու բորբոքային գործընթացներ չեն դիտվում, սակայն մարդու օրգանիզմում ընթանում է քրոնիկական բորբոքում, որը նպաստում է սիրտ – անոթային հիվանդությունների և հոգեբանական խնդիրների զարգացման:

Միկրոբիոմ և իմունային համակարգ

Աղիների միկրոբիոմը բազմակողմանի մեխանիզմներով ազդեցություն ունի իմունային համակարգի բջիջների վրա՝ Մակրոֆագեր, T և B լիմֆոցիտներ, բնական քիլլերներ և այլն, որը ապացուցվել է մի շարք հետազոտությունների արդյունքում: Նաև արդեն որոշ իմմունոլոգիական հիվանդությունների ժամանակ կիրառություն են գտել աղիքային միկրոֆլորայի վերականգնման պրեպարատներ:

Անհրաժեշտ է իմունային համակարգի կրթում և կարգավորում մեզ անհրաժեշտ բակտերիաների հետ շփման միջոցով:

Միկրոբիոմ – աղիներ – գլխուղեղ փոխազդեցություն:

Աղիների և գլխուղեղի միջև փոխադարձ կապը իրականացվում է նյարդային, էնդոկրին և իմունոլոգիական ճանապարհներով:

Մարդու զարգացման ժամանակ նյարդային համակարգի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի միկրոբիոմի կազմությունը: Աղիքային բակտերիաները արտադրում են նշանակալի քանակության նյարդային միջնորդանյութեր, որոնք մասնակցում են գլխուղեղի զարգացման և մարդու վարքային դրսևորումների վրա: Ապացուցվել է, որ աղիների բակտերիալ կազմի փոփոխությունը էական ազդեցություն է ունենում կոգնիտիվ ֆունկցիայի վրա (սովորելու, հիշողության, խոսակցականի, ուշադրության և այլն):

Միկրոբիոմի կարգավորումով հնարավոր է վերացնել ջղայինությունը, դեպրեսիան և այլ նյարդաբանական և հոգեբանական խնդիրներ: Որոշակի պրոբիոտիկների ընդունումը նվազեցնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակը:

Ապացուցվել է նաև աղիների միկրոբիոմի ազդեցությունը ալկոհոլ ընդունելու ցանկության վրա:

Վերջին տարիներին լայնորեն ուսումնասիրվում է միկրոբիոմի դերը աուտիզմ հիվանդության առաջացման և բուժման գործընթացում:

Այսպիսով ամփոփելով հոդվածը կարելի է եզրակացնել, որ մարդու աղիներում բակտերիաները մեծ դեր ունեն նյարդային համակարգի զարգացման վրա, ինչպես նաև մեծ ազդեցություն ունեն անհատի վարքային դրսևորումների վրա: Ընդունած սնունդը, իր հերթին, ազդում է մարդու աղիների բակտերիալ կազմի վրա: Իհարկե դեռ շատ ուսումնասիրությունների կարիք կա, ինչպես նաև առաջանում են մի շարք հարցեր:

Ամենակարևորը՝ ո՞րն է ՚՚արգելված պտուղը՚՚: Արդյո՞ք օձը նման չէ աղիներին, որը ստիպում է մեզ ուտել արգելվածը …

միկրոբիոմի ազդեցությունը մարդու վարքի վրա
446 դիտում
26