Ամորձու ոլորումը անհետաձգելի ուրոլոգիական խնդիր է: Այն հանդիպում է մինչև 18 տ 100000 տղաների – ից 3 – 4 – ի մոտ:
Առկա է ամորձու ոլորման երկու ենթատեսակ՝
Արտաբունոցային, երբ ոլորումը տեղի է ունեցել tunica vaginalis թերթիկից առավել պրոքսիմալ: Ամորձու ոլորման արտաբունոցային տեսակը հանդիպում է պերինատալ շրջանում:
Ներբունոցային, երբ ամորձին և մակամորձին ոլորվում են tunica vaginalis թերթիկի ներսում: Ամորձու ոլորման ներբունոցային տեսակը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ հանդիպում է սեռահասունացման շրջանում:
Ի՞նչ նշաններ են դիտվում ամորձու ոլորման ժամանակ:
Սուր ցավեր փոշտի համապատասխան կողմում, որը սկսվում է հանկարծակի, որը կարող է ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով:
Զննման ժամանակ ամորձին փոշտում ունենում է բարձր տեղակայություն, լայնական դիրք, կրեմաստեր մկանի ռեֆլեքսը բացակայում է, ամորձին և մակամորձին փափկացած կոնսիստենցիայի:
Փոշտի գերձայնային հետազոտությամբ (Դոպլեր ռեժիմով) հայտնաբերվում է ամորձու հյուսվածքի արյունամատակարարման բացակայություն:
Ի՞նչ պաթոլոգիաներից է պետք տարբերակել ամորձու ոլորումը:
Փոշտի շրջանում ցավեր կարող են դիտվել նաև հետևյալ պաթոլոգիաների ժամանակ՝
- Մակամորձու կամ ամորձու ելունների ոլորում:
- Աճուկային ճողվածք:
- Փոշտի տրավմա:
- Ամորձու քաղցկեղ:
- Վարիկոցելե:
Ի՞նչ միջամտություն է անհրաժեշտ կատարել ամորձու ոլորման ժամանակ:
Քանի որ ամորձու ոլորման ժամանակ 4 – 8 ժամվա ընթացքում առաջանում է ամորձու հյուսվածքի մեռուկացում, ապա ամորձու ոլորումը համարվում է ուրոլոգիական անհետաձգելի վիրահատական պաթոլոգիա:
Պարզվել է, որ եթե հիվանդը վիրահատվում է մինչև 6 ժամ ժամկետում, ապա ամորձու պահպանման հավանականությունը կազմում է 90 – 100%, եթե հիվանդը վիրահատվում է 12 ժամ անց, ապա՝ 50%, 24 ժամ անց՝ 10% - ից ցածր:
Վիրահատության ժամանակ ուղղվում է ամորձու սնուցող ոլորված ոտիկը և արդյուքում պետք է ամորձու արյունահոսքը վերականգնվի: Եթե արյունահոսքի վերականգնում տեղի չի ունենում, ապա ամորձին ենթակա է հեռացման:
Քանի որ ամորձու ոլորման պատճառը վերջնականապես հաստատված չէ, և հավանականություն կա, որ հետագայում կարող է ոլորվել նաև մյուս ամորձին, ապա վիրահատության ժամանակ անհրաժեշտ է կատարել մյուս ամորձու ֆիքսացիա, հետագա ոլորումը կանխելու նպատակով:
Ամորձու կամ մակամորձու ելունի ոլորում:
Ամորձու ելունը Մյուլլերյան ծորանի մնացորդն է, իսկ մակամորձու ելունը Վոլֆյան ծորանի մնացորդը: Ելունի ոլորումը մեծամասմաբ հանդիպում է 7 – 12տ հասակում:
Ամորձու կամ մակամորձու ելունների ոլորումը դրսևորվում է հանկարծակի սկվող սուր ցավերով, ուղեկցվող սրտխառնոցով և փսխումով:
Շոշափման ժամանակ ամորձու վերին բևեռի շրջանում կամ մակամորձու գլխիկի շրջանում փափկության առկայություն: Փոշտի մաշկի վրա երևում է դասական ՚՚կապույտ կետ՚՚ ախտանիշանը:
Կլինիկորեն ելունների ոլորումը շատ նման է ամորձու ոլորման պատկերի:
Եթե ելունի ոլորումից երկար ժամանակ է անցնում, ապա դիտվում է բորբոքման և այտուցի ավելացում, և շոշափման ժամանակ դժվար է լինում տարանջատել ամորձու ոլորումից կամ մակամորձու բորբոքումից:
Ամորձու ոլորումից տարբերակիչ ախտորոշումը կատարվում է գերձայնային հետազոտության (Դոպլեր ռեժիմով) միջոցով՝, որի ժամանակ դիտվում է մակամորձու և ամորձու արյունահոսքի քիչ ուժեղացում:
Ինչպե՞ս է բուժվում մակամորձու կամ ամորձու ելունի ոլորումը:
Այս ժամանակ առաջանում են սուր ցավեր, որոնք չեն հանգստանում ոչ ստերոիդ հակաբորբոքիչների ազդեցության տակ: Ցավերը վերանում են, երբ ելունը նեկրոզի է ենթարկվում: Հազվադեպ դեպքերում կարիք է լինում վիրահատական միջամտության: